X
stringlengths 1
3.9k
⌀ | Y
stringlengths 2
3.9k
|
|---|---|
Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագիծը համարվող Հարավկովկասյան տարածաշրջանում։
|
Աշխարհագրորեն տեղակայված է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։

Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։

Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ² տարածք և ունի 3 միլիոն բնակչություն[8]։

Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է քրիստոնեություն[2]։

Վարչականորեն հանրապետությունը բաժանված է 10 մարզերի, որոնք էլ իրենց հերթին կազմված են տեղական ինքնակառավարմամբ օժտված համայնքներից։

Տարածքի չափերով ամենամեծը Գեղարքունիքի մարզն է, որի սահմանների մեջ էլ ներառված է Սևանա լիճը, որը շուրջ 5000 կմ² ավազանի չափերով զբաղեցնում է Հանրապետության տարածքի շուրջ մեկ վեցերորդը։

Հայաստանի մյուս խոշոր քաղաքների թվում են Գյումրին, Վանաձորը և Էջմիածինը։

Ըստ հայոց պատմահայր Մովսես Խորենացու՝ հայոց պատմության սկիզբն է համարվում մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայր Հայկը՝ Հաբեթի սերունդներից, Հայոց ձորի ճակատամարտում հաղթելով Ասորեստանի բռնապետ Բելին նվաճել է անկախություն[9]։

Գիտականորեն ընդունված է համարել, որ հնդեվրոպական ծագումով հայալեզու ցեղերը Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում ապրել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերից։

Արամե արքայի ջանքերով մ․թ․ա․ 860 թվականին հիմնադրվել է Վանի թագավորությունը՝ Ուրարտուն, որի գոյության ժամանակահատվածում էլ՝ մ․թ․ա․ 782 թվականին, Մենուայի որդի Արգիշտի արքան Արին բերդ բլրի վրա հիմնադրել է Էրեբունի անառիկ ամրոցը՝ Հայաստանի ժամանակակից մայրաքաղաք Երևանի գտնվելու վայրում։

Մ․թ․ա․ 1-ին դարում՝ Տիգրան Բ Մեծի կառավարման ժամանակահատվածում, Արտաշես Բարեպաշտի կողմից միավորված Մեծ Հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին՝ ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։

4-րդ դարում՝ 301 թվականին, Արշակունյաց թագավոր Տրդատ Գ Մեծի կառավարման տարիներին, Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայքը դարձել է առաջին պետությունն աշխարհում, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցին, մինչ օրս Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է[10]։

Արշակունյաց թագավորության անկումից հետո՝ 5-րդ դարում, Հայաստանը բաժանվել է Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև։

9-րդ դարում Բագրատունյաց իշխանները վճռական պայքար մղելով արաբ նվաճողների դեմ, վերականգնել են հայկական անկախ թագավորությունը, որը, սակայն, անկում է ապրել 1045-ին՝ Բյուզանդիայի դեմ պատերազմների և ներքին պառակտումների պատճառով։

Հենց այս ժամանակահատվածում էլ Անիի կենտրոնական թագավորությանը զուգահեռ անկախ պետական կազմավորումներ են ձևավորվել Վասպուրականում, Վանանդում, Լոռիում, Սյունիքում, Արցախում և այլուր։

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի ափին գոյություն է ունեցել Կիլիկիայի հայկական իշխանությունը և ապա՝ թագավորությունը։

16-19-րդ դարերում հայերի հայրենիքը, որը կազմված էր Արևելյան և Արևմտյան Հայաստաններից, ընկել է Օսմանյան և Պարսկական տերությունների իշխանության տակ։

19-րդ դարում Արևելյան Հայաստանը անցել է Ռուսական կայսրությանը, իսկ Արևմտյան Հայաստանը շարունակել մնալ Օսմանյան իշխանության ներքո։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության իշխանության գլուխ կանգնած երիտասարդ թուրքերի կառավարությունն իրականացրել է հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության և բնաջնջման է ենթարկվել Օսմանյան կայսրության հայ բնակչության նշանակալի մասը[11][12][13][14][15][16]։

1918 թվականին՝ Ռուսական հեղափոխությունից և Ռուսական կայսրության անկումից հետո, Հայաստանը հռչակել է իր անկախությունը, որի արդյունքում ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետությունը։

1920 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Հայաստանը ենթարկվել է ռուս-թուրքական ագրեսիայի և մի շարք տարածքային կորուստներով ներառվել ԽՍՀՄ կազմում որպես Հայկական ԽՍՀ[17]։

Հայաստանը վերականգնել իր անկախությունը 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։

Հայաստանն ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։

Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27-ի[18] ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի[19] համապետական հանրաքվեների արդյունքում։

Հայաստանը մի շարք համընդհանուր, համաեվրոպական և տարածաշրջանային միջազգային կազմակերպությունների անդամ է, այդ թվում՝ ՄԱԿ-ի[20], Եվրոպայի խորհրդի[21], Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Առևտրի համաշխարհային կազմակերպության[22][23], Միջազգային քրեական դատարանի[24], Եվրասիական տնտեսական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի[25]։

2025 թվականին Հայաստանի կառավարությունը հայտարարել է Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական գործընթաց սկսելու մասին[26][27], ինչով պայմանավորված էլ Հայաստանը ձեռք է բերել ԵՄ անդամության հավանական թեկնածուի կարգավիճակ[28]։

Մինչև 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ավարտը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից էր Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման հիման վրա Արցախյան հակամարտության խաղաղ և արդարացի լուծումը[29]։

2020 թվականի նոյեմբերի 9-ին պատերազմի դադարեցման վերաբերյալ կնքված կապիտուլացիոն հայտարարությունից հետո[30] և հատկապես 2023 թվականին կտրուկ փոխվում է Հայաստանի գործող իշխանության դիրքորոշումը՝ Արցախի Հանրապետության վերաբերյալ և հասնում այնպիսի կետի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներով «լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»[31][32][33]։
|
«Հայաստան» անվանումը երկրանվանումից զատ վերաբերում է նաև ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։
|
«Հայաստան» անվան առաջացման վերաբերյալ տարբեր ժամանակներում տարածված են եղել բազմաթիվ վարկածներ։

Ըստ հայկական ավանդույթի՝ հայոց անվանադիր նախնին Հայկն է, որի անունով էլ սերունդները հետագայում կոչվել են հայկազունք, հայք, հայեր, իսկ երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ։

Միջնադարում «Հայ» արմատին ավելացվել է իրանական «-ստան»՝ «տեղանք» նշանակող վերջածանցը, որի արդյունքում երկրի անունը դարձել է «Հայաստան»։

«Հայաստան» եզրույթը առաջին անգամ հիշատակվել է 5-րդ դարում՝ Ագաթանգեողի[34][35], Փավստոս Բուզանդի[36][37], Ղազար Փարպեցու[38], Կորյունի[39] և Սեբեոսի[40] աշխատություններում։

Համաձայն Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի՝ հունահռոմեական աղբյուրներում հիշատակված և ներկայումս իբրևէ Հայաստանի միջազգային անվանում կիրառվող «Արմենիա» երկրանվանումը սկիզբ է առել Հայկազունիների թագավորական տոհմի նահապետ Արամի՝ Արա Գեղեցիկի հոր անունից, որը Հայկ նահապետի ուղիղ ժառանգորդն էր, իսկ ըստ Լեոյի՝ կոչվել է հայոց ծագման մասին հունական առասպելի հերոս Արմենիոսի անունից, որը գալով Թեսալիայից՝ բնակվություն է հաստատել Հայկական լեռնաշխարհում և ձուլվում այնտեղ ապրող ցեղերի հետ[41]։

Ըստ մեկ այլ վարկածի՝ հայերի ինքնանվանումն առաջացել է Հայասա պետության անվանումից[42][43]։

Հին պարսկական «Արմինա» անվանումը (𐎠𐎼𐎷𐎡𐎴) հիշատակվում է մ.թ.ա. 523-521 թվականների Բեհիսթունյան արձանագրությունում, որն առաջացել է մեկ այլ հայկական ցեղի՝ Արմե ցեղի (Արմե-Շուպրիա) անվանումից[44]։

Ժամանակի ընթացքում հունական արտասանության ձևով պայմանավորված «Արմինա» տեղանունը փոխարկվել է «Արմենիա»-ի։

Հին հունարեն «Ἀρμενία» կամ «Ἀρμένιος» եզրույթները առաջին անգամ կիրառվել են մ.թ․ա․ 6-5-րդ դարերի պատմիչ Հեկատեոս Միլեթացու աշխատությունում[45], իսկ արդեն մ․թ․ա․ 401 թվականի շրջակայքում Քսենոփոնը նկարագրել է հայ գյուղական կյանքի և հյուրընկալության վերաբերյալ մի շարք դրվագներ[46]։
|
Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին պալեոլիթը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 միլիոն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 000 տարի առաջ[48]։
|
Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի հնավայրեր, կայաններ և քարայրային տիպի հուշարձաններ։

Դրանցից հայտնի է Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը, որի տարիքը մոտ 1,8 միլիոն տարի է։

Այն Հարավարևմտյան Ասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։

Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում նաև Ազոխի քարայրն Արցախի Հանրապետությունում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում[48]։

Միջին պալեոլիթի ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։

Վերին պալեոլիթն ընդգրկում է մոտ 40000–14000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։

Հայկական լեռնաշխարհում հայտնի են վերին պալեոլիթի շուրջ 60 հուշարձան։

Դրանց հիմնական մասը գտնվում է հյուսիսարևելյան և հարավային մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդուքում, Տիգրիսի ավազանում և այլուր։

Միջին քարի դարի հուշարձանների թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։

Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում[49]։

Նոր քարի դարի ընթացքում՝ մ.թ.ա. 8-րդ հազարամյակի վերջերից, արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։

1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հազարամյակից[50]։

Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։

Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»[51]։

Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների պաշտամունքի և ցլի պաշտամունքի հետ։

Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։

Մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսերին և 4-րդ հազարամյակի ընթացքում Հայկական լեռնաշխարհի ցեղերը թևակոխել են պղնձի-քարի դար (էնեոլիթ), որին հաջորդում է բրոնզի դարը (մ.թ.ա. 3–2-րդ հազարամյակներ)։

Լեռնաշխարհը ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը[52]։

Տարածում է գտնում Կուր-Արաքսյան մշակույթը. հայտնի է Շենգավիթյան մշակութային համալիրը Երևանի հարավարևմտյան մասում[53]։

Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեղք-Վանաձորյան մշակութային համալիրները[54]։

Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։

Լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջին բրոնզիդարյան մշակույթը[55]։

Մ.թ.ա. 16-րդ դարի վերջից մ.թ.ա. 13-րդ դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը[56]։

Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետասլաքները, մեծաքանակ ուլունքները և այլ նյութեր։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։

Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը՝ Սյունիք, Մուշ, Խնուս և այլն, Առաջավոր Ասիայում դարձավ հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավեց։

Հայկական լեռնաշխարհում տարածված նախնադարյան կրոնի ու աշխարհընկալման ամենավաղ ձևերից հայտնի են տոտեմիզմը և անիմիզմը[57]։

Հայաստանում շատ սպորտաձևեր են հայտնի, որոնցից են ըմբշամարտը, ծանրամարտը, ձյուդոն, ֆուտբոլը, շախմատը և բռնցքամարտը։

Հայաստանի լեռնային ռելիեֆը հնարավորություն է տալիս զբաղվել այնպիսի սպորտաձևերով, ինչպիսին են Դահուկային սպորտը, լեռնագնացությունը։

Լինելով լեռնային երկիր՝ ջրային սպորտաձևերով կարելի է զբաղվել լճերում՝ հիմնականում Սևանա լճում։

Հայաստանը հաջողությամբ հանդես է գալիս շախմատի, ծանրամարտի և ըմբշամարտի միջազգային մրցաշարերում։

Հայաստանը նաև միջազգային սպորտային համայնքի ակտիվ անդամն է․ հանդիսանում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) և Հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ։

Պարբերաբար անց են կացվում նաև Համահայկական խաղեր։

Մինչ 1992 թվականը հայերը մասնակցում էին Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով ԽՍՀՄ-ն։

Հանդիսանալով ԽՍՀՄ-ի մի մասը՝ Հայաստանը հաջողությամբ էր հանդես գալիս մրցաշարերում՝ արժանանալով բազմաթիվ մեդալների։

Ժամանակակից Օլիմպիական խաղերում առաջին հայ մարզիկը, ով մեդալի է արժանացել մարմնամարզիկ Հրանտ Շահինյանն էր, ով 1952 թվականին Հելսինկիում կայացած Օլիմպիական խաղերին ստացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ։

Հայաստանը ԱՊՀ միասնական թիմի կազմում մասնակցել է 1992 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին, որը տեղի է ունեցել Բարսելոնայում։

Ունենալով ընդամենը 5 մարզիկ՝ այս խաղերին ստացել է 3 ոսկե և 1 արծաթե մեդալ ծանրամարտում և ըմբշամարտում։

1994 թվականի Լիլեհամերի Ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցել է որպես անկախ պետություն։

Հայաստանը մասնակցում է Ամառային Օլիմպիական խաղերի բոքսի, ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, մարմնամարզության, վազքի, ջրասուզման, լողի մրցաշարերին։

Երկիրը մասնակցում է նաև Ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային, դահուկավազքի և գեղասահքի մրցաշարերին։

Ամենահայտնի ֆուտբոլային թիմը 1970-ական թվականների Երևանի Արարատն է, որը 1973 թ դարձավ Խորհրդային Միության գավաթակիր և 1975 թ Խորհրդային Միության Բարձրագույն լիգայի հաղթող։

Արարատ ՖԱ-ի վերջին հաջողությունը 1974–1975 թթ Եվրոպայի Գավաթի առաջնությունն էր, որտեղ չնայած տանը տարած հաղթանակին՝ քառորդ եզրափակիչում պարտվեց Մյունխենի Բավարիային։

Հայաստանը մասնակցում էր միջազգային մրցաշարերին ԽՍՀՄ-ի ֆուտբոլային թիմի կազմի մեջ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1992 թ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի ձևավորվելը։

Հայաստանի հավաքականը մեծ մրցաշարերում լուրջ հաջողությունների չի հասել թեև վերջին բարելավումների շնորհիվ հավաքականը 2011 թ սեպտեմբերի տվյալներով ՈՒԵՖԱ-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 44-րդ տեղը։

Ազգային հավաքականը ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խումբը երկրի ֆուտբոլային մրցաշարի բարձրագույն մրցաշարն է, վերջին տարիներին երկրի չեմպիոն մեծ մասամբ դարձել է Փյունիկ ՖԱ-ը։

Հայազգի հայտնի շատ ֆուտբոլիստներ կան՝ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Յուրի Ջորկաեֆ, Ալեն Բողոսյան, Անդրանիկ Իսքանտարեան, Անդրանիկ Թեյմուրյան, Էդգար Մանուչարյան, անցյալի ֆուտբոլիստներից Սարգիս Հովիվյան, Նիկիտա Սիմոնյան, Խորեն Հովհաննիսյան և այլն։

Ջորկաեֆը և Բողոսյանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել 1998 թ Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն։

Անդրանիկ Թեյմուրյանը Իրանի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2006 թ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, Էդգար Մանուչարյանը հանդես է եկել Այաքս ՖԱ-ում, իսկ Հենրիխ Մխիթարյանը ներկա պահին հանդես է գալիս անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ակումբում և շատ մասնագետների կարծիքով համարվում է Եվրոպայի լավագույն կիսապաշտպաներից մեկը։

7-րդ դարի 30-ական թվականներին Արաբական թերակղզում տեղի ունեցած քաղաքական ու կրոնական տեղաշարժերի արդյունքում ձևավորվեց Արաբական խալիֆայությունը։

640–650 թվականներին Արաբական երեք անգամ արշավել են Հայաստան, որից հետո հայ նախարարները Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ որոշեցին հաշտության և դաշնային պայմանագիր կնքել արաբների հետ։

652 թվականին հայերը Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ Դամասկոսում կնքում են հայ-արաբական պայմանագիրը, որով Հայաստանը կես դար ժամանակահատվածով արտոնյալ դիրք ու ինքնիշխանություն է ստանում։

698-700 թվականներին արաբների հերթական արշավանքի արդյունքում Հայաստանը գրավվեց, և Վրաստանի ու Աղվանքի հետ մտցվեց մեկ վարչաքաղաքական միավորի՝ Արմինիա կուսակալության մեջ։

Երկիրը սկսեց կառավարել արաբ ոստիկանը, ով նստում էր Դվին քաղաքում։

Նրան զուգահեռ բարձր դիրք ունեին կրոնական առաջնորդ հայոց կաթողիկոսը և քաղաքական առաջնորդ հայոց իշխանը։

Արաբ հարկահավաքի պաշտոնի կողքին կար հայկական համարժեքը՝ իշխանաց իշխանը։

Հայոց այրուձիի հրամանատարությունը շարունակում էր գտնվել սպարապետի ձեռքում։

Միաժամանակ, Վասպուրականում, Սյունիքում և Վրաստանում 9-րդ դարից նշանակվում է գահերեց իշխանի պաշտոնը։

Նա վերադասի իրավունք էր ստանում մյուս բերդատեր նախարարների հանդեպ։

Արաբական տիրապետությունը երկպառակություն է մտցնում հայ ավագանու շարքերում. Արշակունի թագավորների թագադիր ասպետները՝ Սպերի տեր Բագրատունիները կարողանում են իրենց շուրջ համախմբել բազմաթիվ նախարարական տներ, ովքեր սատարում են արաբական քաղաքականությունը, և սեփական ուժերով պետությունը վերականգնելու գաղափարը։

Դրան հակառակ Տայքի տերերը՝ հայոց սպարապետի պաշտոն զբաղեցնող Մամիկոնյանները, ունեին բյուզանդական կողմնորոշում և փորձում էին կայսրության զորքերով դուրս վտարել արաբներին Հայաստանից և վերականգնել բյուզանդական գերիշխանությունը։
|
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.