վերնագիր stringlengths 3 58 ⌀ | Տեքստ stringlengths 193 3k ⌀ |
|---|---|
Մոր ձեռքերը | Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝
Ի՜նչ նազանքով,
Երազանքո՜վ:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այ... |
Միանգամից | Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին:
Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանա... |
Խենթը | Ես նայում եմ իմ ձեռքերին,
Ա՛յնպես նայում,
Որ դիտողը ինձ կարող է խենթ համարել:
Նայո՜ւմ-նայո՜ւմ,
Շուռ ու մուռ եմ տալիս այնպե՛ս,
Քարկըտիկ եմ կարծես խաղում առանց քարի:
Ու նրանց հետ խոսում եմ ես
(Նաև խոսո՜ւմ)
Եվ համարրյա նույն լրջությամբ,
Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ,
Որովհետև... այս ձեռքե՜րը,
Միայն սրա՛նք,Սրա՜նք... |
Նոր ծանոթություն | Ծանոթանա՞նք:
Շա՜տ լավ:
Բայց ես անո՛ւն չունեմ:
Թե ուզում ես, խնդրեմ, «Հոմո Սապիենս» կոչիր
Եվ ազգանվան տեղ էլ ասա «Հարավ»:
Ես աչքերս եմ փակում:
Ես հոգնած եմ, այո՛:
Տիկնիկն էլ է հոգնում, երբ ետևից բեմի
Ինչ-որ թելեր նրան ստիպում են ապրել:
Այդ ապրե՞լ է կոչվում: Ի՞նչ իմանամ:
Ծառերը մայթերին բազմակետ են դնում.
Ունեն ինչ-որ ... |
Բեռան ներքո | Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…
Վերջալույսի արևը շեղ գտե... |
Նամակի Փոխարեն | Դու ի՞նչ ես ուզում:
Դու շա՜տ բան կուզես,
Բայց ես որտեղի՞ց քո ուզածը տամ:
Չե՛ս ուզում արև մի քառակուսի
Ու եռանկյունի մի լուսին, գիտե՛մ:
Դու ապառնիից մահու չափ հոգնել
Եվ ապառիկ ես ընդամենն ուզում
(Պատմություն կոչված անբերրությունի՞ց):
Իսկ ես քեզ ինչպե՞ս ապառիկն այդ տամ,
Երբ ի՛նքս եմ ուզում ապառիկ ուզել
(Իմ մեծահարուս... |
Ուշացած իմ սեր | Դու տեսնո՞ւմ ես հիմա, իմ սիրելի՜,
Թե մեզ ո՜ւր հասցըրեց քո ուշացած սերը,
Քո ուշացա՛ծ սերը,
Դու չուշացա՜ծ իմ սեր:
Կշտամբանքի խոսքեր ես չեմ ուզում ասել:
Բայց դու ո՞նց թույլ տվիր,
Որ նա՛ դառնա տերըդ,
Ում դու չէիր սիրում
Եվ ում համար
Չէին դողում շրթերդ՝ ինչպես հիմա,
Չէին շողում աչքերդ՝ ինչպես հիմա,
Ինչպես հիմա՝ կուրծքըդ ... |
Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց | Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց,
Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց,
Այնքան՝ ցավով՝ խելքի գալիս,
Տարբերում ենք մամուռ-կանաչ,
Էժան և թանկ,
Սեր և դյութանք:
Եկեք փութանք,
Որ չսպառնա
Նրանց սիրուն ո՛չ մի վտանգ,
Եվ հավատա՛նք,
Որ մենք կյանքում
Բախտի՜ նման նրանց գտանք... |
Ախ քեզ ինչպես ասել | Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար:
Ինչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում,
ինչպե՞ս ասել, որ ես ծնվել եմ քեզ համար,
Ինչպե՞ս չասել , որ ես միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս աս... |
Երբ աչքերն են սառում | Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի:
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը...
...Երբ աչքերն են սառում՝
Ասում են, թե՝ ա՛յ-ա՛յ՝ մարդ է գալու:
Բայց դա եթե սուտ չէ,
Ապա բարություն է,
Որ ծնվել է միայն խեղճությունից:
Իմոնք էլ են սառում:
Սակայն դու չե՜ս գալու:
Դու չե՜ս կարող: Գիտե՜մ:
Եվ օդը սենյակիս... |
Անուղղելին | Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով,
Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:
Ամենից առաջ` անունդ եմ փոխում. օտա՛ր մի անուն,
Իսկ ինքըդ` այնքան հա՜յ ու հարազա՛տ; Եվ չեմ հասկանում,
Թե այսքան տարի ինչպե՞ս ես եղել դեռ անչափահաս,
Եթե ես վաղո՜ւց սպասել եմ քեզ ա՛յս տեսքով ահա:
Հետո՝ ուզում եմ ուզածըս անես առանց իմ խոսք... |
Անտիպ | Ասել քեզ չե՞մ սիրում… Ինչու՞ համար սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:
Չե՞մ կարոտում ասել… Սակայն ինչու՞, ինչու՞
Գիշերային մի ուշ, մի խենթ պահի
Սիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,
Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:
Չե՞մ ձանձրանում ասել… Բայց ինչու... |
Առանց քեզ | Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն,
Ու ես՝ նորից քեզնից բաժան:
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ:
Թվում է, թե անտես մի ձեռք,
Ծանըր, ինչպես ձուլված կապար,
Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել
Ու ճմլում է անգթաբար:
Ու ցավում է...
Բայց սպասի՛ր.
Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում:
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր, ա... |
Աշնան օր | Նույն աշնան օրն է պղտոր ու խոնավ,
Նույն մառախուղն է հողը համբուրում,
Միայն չկա քո պատկերը խոնարհ,
Եվ օրը այսօր շատ է համբերում:
Տխուր է օրը բոլորի՞ համար,
Թե՞ ես եմ այսպես դժվար կարոտել.
Տերևաթափ է ամենո՞ւր հիմա,
Թե՞ միայն ես եմ թևաթափ քո դեմ:
Եվ ո՞ւր ես հիմա, տխո՞ւր ես, տրտո՞ւմ,
Դո՞ւ էլ ես հիշում այն օրը խոնավ,
Երբ աշ... |
Ո՞վ գիտի | Դու այնքան չքնաղ, այնքան սիրուն ես,
Այնպես գերում ես, այնպես կախարդում.
Դու խայտանք բերող մատաղ գարուն ես,
Որ ամեն ինչ է իր ճամփին հարթում:
Չգիտեմ՝ իրոք դո՞ւ ես գեղեցիկ,
Թե սիրո համար լավ է և վատը,
Ինչպես որ սուրբ էր հին եկեղեցի՞ն:
Թե՞ սուրբ է եղել միայն հավատը... |
Հավատում եմ | Հաճախ սիրում եմ,
Երբ մարդկայնորեն սիրտս գերում են։
Հաճախ լռում եմ,
Երբ ճիշտ ասածս դիտմամբ ծռում են:
Նաև խղճում եմ,
Եթե զղջաում են։
Հիասթափվում եմ,
Եթե խաբվում եմ։
Նաև ատում եմ,
Եթե ստում են։
Բայց ամենի՛ց խոր
Ես հավատում եմ:
Ո՛չ միայն գիտեմ.
Ես հավատում եմ
Երկնի բացխուփիկ քողարկությանը,
Օվկիանոսների հավերժ կրկնվող... |
Ոչինչ չի պատահել արտասավոր | Ոչի~նչ , ոչի՛նչ չի պատահել արտասավոր.
Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես` նույն տղան,
Միայն` ժպտում են աչքերդ կարծես ցավով,
Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ:
Ոչի՜նչ , ոչի՛նչ չի կատարվել նկատելի.
Ո՛չ խարդավանք, ո՛չ խանդ, և ո՛չ կասկաց մի կույր.
Լոկ զգում եմ ես մանրախոս քո մատներից ,
Որ ինձ այսօր նրանք ինչ-որ սա~ռն են ... |
Խանդում եմ | Ես խանդո՞ւմ եմ:
Անկեղծ ասած, թե ամոթ չէ,
Ինձ շատ ծանոթ և շատ մոտ չէ
Այդ ահավոր խանդ կոչվածը.
Իմ մեջ, գուցե, բնությունից
Ինչ-որ մի բան անտեսված է,
Ուրիշ մի բան՝ տնտեսված է:
Ընդամենը գիտեմ լոկ այն,
Որ ես այնտեղ, որտեղ մարդիկ
Հավանաբար և խանդում են,
Բարկանում եմ – ոչ տևական,
Քմծիծաղում – անբավական,
Կամ ծիծաղում – անբնակ... |
Քո պատճառով | Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:
Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:
Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:
Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պա... |
Սիրում եմ սիրել | Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:
Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:
Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն... |
Ես հոգնել եմ | Ես հոգնել եմ ,շատ:
Ու կան վայրկյաններ,
Երբ ես ասում եմ.
-Էլ քեզ չեմ սիրում:
Սակայն ասում եմ այնքան մտքիս մեջ,
Ասես կողքիս ես և լսես պիտի:
Իսկ մեզ յոթ միլիոն մետր է բաժանում...
Ու մինչև անգամ եթե դու լսես,
Միթե՞ կլինես այնքան միամիտ,
Որ ինձ հավատաս:
Այդպես հեշտ ու շուտ հավատացողին
Իրոք չեմ սիրում:
Բայց ինչու՞ եմ զուր... |
Եթե մեռնե՜լ | Եթե մեռնե՜լ...
Թո՛ղ որ մեռնեմ
հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
մի վայրկյանո՛ւմ,
հանկարծակի՛,
Այնքա՜ ն արդար,
խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...
Եթե մեռնե՜լ...
Թող սպանվե՛մ,
թող կործանվե՛մ
Այնպես ապրած և բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
վերածն... |
Դու ուրիշինն ես | Իսկ դու ուրիշինն ես,
Իսկ դու ուրիշինն ես,
Դու´ – ուրիշի՛նը։
Դու´, իմ հարազա՛տը,
Մոտի՛կ հարազատը,
Եվ – ուրիշի՛ն…
Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա´։
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա´…
Եվ նա ով է՝ գիտե՛մ։
Պարզ է. նա ո´չ կարիճ,
Եվ ո´չ էլ իժ է նա։
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն... |
Գժվել | Եվ ինձ լսելով՝
Կարող են ասել.
«Գժվե՞լ է, ի՜նչ է».
Իսկ ես էլ կասեմ.
«Այո՛, գժվե՜լ եմ,
Ինչո՞ւ չգժվել»:
Իսկ գժվելով չե՞ն սիրում ու ատում:
Իսկ գժվելուց չէ՞ փայտը ճարճատում:
Առանց գժվելու՝ չկա՛ շահած մարտ:
Առանց գժվելու՝ չե՛ն ծնի նոր մարդ:
Մինչև չգժվի՝ ջուրը չի՛ եռա,
Կեղև չի պատռի հատիկը նռան:
Ծառե՞րն են փթթում... |
Անկեղծ ասած | Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ.
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,
Վատըդ թողած՝ լավըդ թվել,
Հավատացրել, հավատացել,
Թե իմ առաջ դուռ ես բացել՝
Չտեսնըված, չեղած մի դուռ։
Սակայն ի՞նչ եմ ես ստացել
Այդ ամենին ի տրիտուր։
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։
Անկեղծ ասած՝ դու... |
Պատահաբար են պատահում կյանքում | Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա՜ր...
Թե կուզես՝ լռի՛ր:
Թե կուզես՝ ոռնա՜,
Թե կուզես՝ ծամիր սեփական լեզուդ,
Թե կուզես՝ խցիր բերանըդ բարձով,
Թե կուզես՝ ոտքով հարվածիր բարձին.
Հավատացյալ ես՝ հայհոյիր աստծուն,
Հավատացյալ չես՝ աստծուն հավատա.
Թե կուզես՝ ուզ... |
Առաջին Սերը | Պե՛տք չէ, սիրելի՜ս:
Զո՜ւր ես երդըվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ... |
Գլխապտույտ | Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագըրով…
Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի,
Որքան տեսել եմ:
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ-
Ի... |
Քո Անունը | Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:
Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:
Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:
. . . . . . . . . . . . . . . . . . .
…Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:
... |
Մարդ էլ կա, մարդ էլ | Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...
Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
... |
Ատում եմ | Ատում եմ ձյունը՝
Թե նա տեղում է ամառվա կեսին,
Եվ մահն եմ ատում՝
Թե հյուր է գալիս աղջկատեսին,
Մահից ոչ պակաս՝
Եվ ա՛յն քողարկված մենատնտեսին,-
Նրա՛ն ու նրա՜նց,
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
Իրենց պետք եկած գերանի համար,
Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
Մի բուռ չհասած ծիրանի համար,
Ովքեր համայնքի ծովից են խոսում,
Բայց... |
Ընկածները | Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Երազանքը անապական,
Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...
Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,
Ամեն մեկը անգին մի կյանք...
Ամեն մեկը ընկան ա՛յլ կերպ.
Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,
Մեկը սրով, տասը՝ հրով,
Մեկը՝ արդեն հայտնի հերոս,
Տասը՝ հերոս դեռ չդարձ... |
Հայաստան | Իմ քաղցրանո՜ւն,
Իմ բարձրանո՜ւն,
Իմ տառապա՛ծ,
Իմ փառապա՛նծ:
Հների մեջ՝ դու ալեհեր,
Նորերի մեջ՝ նոր ու ջահել.
Դու՝ խաղողի խչմարված վազ,
Վշտերըդ՝ ջուր, ինքըդ ավազ.
Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռված փշատ.
Դու՝ կիսավեր ամրոց ու բերդ,
Մագաղաթյա մատյանի թերթ.
Դու՝ Զվարթնոց - ավեր տաճար,
Կոմիտասյան Ծիրանի ծառ.
Դու՝ ջր... |
Նորօրյա աղոթք | Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում,
Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:
Եթե աստված եք՝
Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը,
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան,
Որ… եղիցի լո՜ւյս:
Եվ ո՜չ մի գավթում մի՛ ընդունեցեք
Նրանց մատաղը,
Որ իրենցը չէ... |
Ցավն է հաճախ առաջ մղում | Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում:
Ինչպե՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կոշիկըդ կլայնանա,
Ո՛չ էլ ցավը կմեղմանա…
Ցա՜վն է հաճախ առաջ մղում: |
Դու | Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հ... |
Գիշերն ու ես | Գիշերն ունի ամե՜ն բանի թույլտվություն:
Իսկ ես չունե՞մ
Ու ջնջում եմ
էլեկտրական լամպագրի այն խորհուրդը,
Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»
(Փող ունենամ՝
Կհասկանամ
Առանց և այդ լամպագրի)...
... Ու բացում եմ
Փակ դռները գիշերային խանութների.
Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
Որ կուզեյի ինձ վաճառեր
Ա՛յն աղջիկը,... |
Նամակ | Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն...
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը..."
Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի ... |
Լավագույնը | Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ,
Փակ աչքերովն է:
Իսկ լավագույնը երազանքների`
Բաց աչքերովը:
Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:
Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:
Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի կամանեում հսկա կայսրություն:
Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:
Լավագույն դիմ... |
Անծանոթուհուն | Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերըստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
Եվ մի-երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:
Կտեսնեմ նրան
Ու կասեմ «դու»-ով.
-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ-անդադա՜ր ժ... |
Ապրել | Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ին... |
Դու մի’ հարցրու | Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշի’ր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս`
Սուտ պատասխան չե~ն ստանում:
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա,
Այլ մտածիր,
Թե ջրհորի մութ խորության չափման համար
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:
Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ
Քո ուզածից շա~տ ավելին:
Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛... |
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն | Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն…
Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.
Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո... |
Արևի սերը | Ասում են ճերմակ լուսինն էլ մի օր
Աղջիկ էր ջահել - վարսքով ոսկևոր
Աղջիկ էր ջահել ու սիրով անհուն
Սիրում եր հուրհեր Արև պատանուն
Բայց դե Արևի սիրտը բարձրագահ
Գերված էր սիրով Երկիր-աղջկա,
Երկիր-աղջկա, որ կյանք էր անշեջ
Որ հզոր հողի բույր ուներ իր մեջ...
Մռայլվեց լուսնի ճակատը լուսե
ՈՒ լույս մի գիշեր - արցունքը աչ... |
Ոչ մեր սիրելն էր նման սիրելու, Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ | Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,
Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.
Հազիվ լսելի մի երգ կար հեռու,
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ։
Լսափողերի մետաղյա խորքում
Խոնավ ձայներով սիրտ էր թրթռում.
Չորացրած ծաղիկ չմնա՜ց գրքում,
Նամակ չմնա՜ց դեղնած թղթերում։
Պողոտաների խռիվ մայթերին
Երկու զույգ ոտքեր քայլեցին տրտում,
Անցան, գնացին՝ չմտած ... |
Դու հեռացար | Դու հեռացար...
Բայց ես գիտեմ, ես գիտեմ,
Ուր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...
Հազար աչքեր հուրհրան քո առաջին'
Ես կնայեմ աչքից ամեն աղջկա.
Ով էլ խոսի'քեզ հետ իմ ձայնը կգա
Իմ շշունջը կփարվի քո ականջին:
Էլեկտրավառ փողոցներով, երբ քայլես'
Իմ հայացքը ք... |
Որոնում | Ուզում էի դուրս չգալ այս իրիկուն,
Մնալ մենակ, մնալ իմ մեջ ու ինձ հետ.
Բայց ինքս ինձ նորի՛ց գտա փողոցում,
Նորի՛ց դրսում, նորի՛ց սիրող, նորի՜ց խենթ...
Քե՜զ եմ փնտրում: Թեև չկա՜ս, դու չկա՜ս,
Բայց դո՛ւ ես այս փողոցներով ինձ տանում.
Քեզնո՛վ է լի սիրտ ս, շուրջս ու ճամփաս,
Քեզնո՛վ է լի ամեն հայացք ու անուն:
Մայթին ընկած սլացի... |
Սիրտ, մի՛ սպասիր | Սիրտ, մի՛ սպասիր, իզուր մի՛ հուսա,
Իմ շրթունքները՝ սովոր ճշմարտին,
Զղջումի խոսքեր երբեք չեն շրշա
Ու ետ չեն կանչի նրան վերստին։
Այրվի՜ր ինքդ քեզ, ծխա՜ քո վերքով,
Ես հպարտ կապրեմ աշխարհի վրա…
Թող կուրծքս լցվի՜ բոց ու կրակով.
Միայն աչքերիս մեջ ծուխը չերևա. |
Սրտիս թագուհի | Սրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՜խ, ինչ կլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատեւ երազ:
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել: |
Մեր ուխտը | Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով։
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ։
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան։
Բայց գընու... |
Մոռացված սեր | Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։
Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։
Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...
Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չ... |
Հայրենիքիս հետ | Վաղուց թեև իմ հայացքը անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ,
Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տխո՜ւր, դատարկ ու խավար,
Զարկվա՜ծ հայրենիք,
Զրկվա՜ծ հայրենիք։
... |
Հայոց լեռներում | Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները ս... |
Հրաժեշտ | Այստեղ ահա կըբաժանվենք
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ...
Թող պահպանե քեզ աստված։
Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս,
Օրը տարի կդառնա,
Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։
Մնաս բարյավ, բայց միշտ հիշ... |
Իմ սերը | Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։
Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։
Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։ |
Մոռացված սեր | Սիրում էի երբեմըն քեզ...
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին:
Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում:
Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ...
Քո անունըդ այժմ... |
Գիշեր | Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա. —
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։
Իմ դուռն է ծեծում քամին խոլական,
Իմ պատերի տակ հեծում է անվերջ,
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան,
Ոռնում ամայի փողոցների մեջ։
Փախչում է հեռուն թռիչքով անտես,
Դառնում է անկարծ ճիչո... |
Ուշացած սեր | Բուքն է լալիս. հողմ ու ձյուն,
Մառախուղ է և մշուշ. —
Ո՞վ է անվերջ հեծեծում,
Ո՞վ է կանչում այսպես ուշ։
Ո՞վ է շրջում անդադար,
Ու՞մ է կանչում հիմա նա,
Ես հեռու եմ, ես օտար,
Ասացե՛ք՝ թող հեռանա...
Ասացե՛ք՝ թող հեռանա.
Թող մոռանա ինձ հավետ,—
Անդարձություն է հիմա,—
Չկա դարձի արահետ։
Մեկը կորած շիրմիս մոտ
Հեկեկում... |
Աշնան | Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ...
Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար...
Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար...
Եվ քո երգը թախծալի
... |
Անծանոթ աղջկան | Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթ... |
Հանդիպումի արահետ | Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը... |
Էլեգիա | Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չե... |
Կախարդական մի շղթա կա երկնքում | *** Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազու... |
Խաղաղ գիշերով դու կգաս ինձ մոտ | Խաղաղ գիշերով դու կգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներդ ես կհամբուրեմ,
Կցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ...
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխդ կդնես կրծքիս
Կլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կդյութես հոգիս...
Պայծառ աշխարհում կլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազեն... |
Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում | * * * Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման. —
Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում...
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել...
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվ... |
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ | Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն...
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ...
Չսի... |
Գարուն | Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչու... |
Փողոցում | Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ...
Աշխարհում այս աղոտ, ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերըդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երա զին...
Մեկնեցի վիճակըս անժպիտ
Օրերիդ օրորի՜ ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վըճիտ,
Հայացքիդ տխրությ... |
Խորհրդավոր սեր | Իմ մեռած հարսնացուն ամեն օր,
Երբ խաղաղ երեկոն է փռվում,
Հայտնվում է անհայտ, հեռավոր
Իր երկրից ու կրծքիս է փարվում։
Մեռնելիս նա ասաց՝ ես կըգամ,
Մեկնելիս նա թողեց մի ավանդ.
Ու գալիս է որպես ուրվական,
Փայփայում է իմ սիրտը հիվանդ։
Համբուրում է շուրթերը իմ ցուրտ,
Շշնջում է խոսքեր դյութական,
Ինձ հայտնում է պայծառ մի խորհուրդ... |
Շշուկ ու շրջյուն | Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն, —
Բարդիներն են բաց պատուհանիս տակ,
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜... |
Աշնան երգ | Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...
Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն... |
Առավոտ | Այսօր դու քաղցր ես նայում, առավո'տ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով...
Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ...
Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լին... |
Մեղմություն | Այսօր եղիր քրոջ պես —
Անչար, մաքուր և գթոտ,—
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչև առավոտ...
Այսօր եղիր որպես մայր —
Բարի, քնքուշ, նրբազգաց,—
Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետըս լաց...
Ամոքիր դու իմ ցաված
Սիրտըս սիրով քո անբիծ,—
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ... |
Կարուսել | Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…
Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն…
Սիրո խոսք, և համբույր, և խոստում…
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։
Պտտվի՛ր... |
Աշուն | Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։
Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։
Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։
Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս…. |
Կույր լինելու ցանկություն | Ես գիտեմ հիմա.— ամենքի նըման
Մի սովորական աղջիկ էիր դու.
Ես էի պճնել փայլով դյութական
Գորշ պատկերը քո կյանքի և հոգու։
Ես էի լցրել տխրությամբ սիրուն
Քո փոքրիկ սրտի դատարկը անգույն,
Լուսավառել իմ ըղձերի հեռուն
Չնչին օրերիդ մանրահոգ կյանքում։
Ու գիտեմ հիմա.— մի սովորական
Աղջիկ էիր դու, նըման ամենքին.—
Ա՜խ, երանի չէ... |
Ցնորք | Ինձ չես սիրում, ուրիշին,
Ուրիշին ես սիրում դու —
Եվ անզոր է ու չնչին
Քո դեմ տանջանքն իմ հոգու։
Դու անցնում ես ամեն օր,
Անցնում՝ ինձ չես նկատում,—
Եվ դարձել եմ ես սովոր
Քամահրանքիդ անհատնում։
Քեզ խոնարհ՝ ամեն անգամ
Գլուխ եմ տալիս խոնարհ,
Բայց ես աղքատ եմ այնքան,
Այնքան թշվառ քեզ համար։
Ամենքինն ես, իմը չես, ... |
Հրաժեշտի խոսքերից | Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Իմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ինձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Իմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցուն... |
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր | Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերվա պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգ... |
Սիրտըս ցավում է | Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար. —
Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ. —
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարող ես նրան ատել —
Սիրում եմ նրան. —
Իմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի ... |
Երկու ուրվական | Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ ղու եմ՝ ես չըկամ…
Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. —
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշե... |
Անքուն Գիշերին | Քնել չի լինում...
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս՝ անփակ՝ թափառում են լուռ —
Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:
Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգեվարքի պես...
Մեկը բախում է դռներն անցածի —
Ու հիշում եմ քեզ:
Մոռացված երգի նվագի ... |
Մորս համար գազել | Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել ... |
Դու իմ գարնան առավոտ | Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ... |
Փողոցային պճրուհի | ՇԱՄԻՐԱՄ
Նորից անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրված՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա´յլ է աշխարհը հիմա, ա´յլ է հիմա Նաիրին,
Ո´չ մի արքա... |
Հեռացումի խոսքեր | Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի – բայց երգս կա, կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ – դու գիտե՞ս – ինձ ոչ ոք չի ճանաչում՝
Կա... |
Հնչում են օրերը, կանչում են | Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ. ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգ... |
Տաղ՝ ձոնված գրքերին | Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
Բայց և կամքով անշեղ... |
Տաղ անձնական | Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝... |
Անվերնագիր | Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...
Իբրև ծերունի մի թերթավաճառ՝
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն... |
Ես իմ անուշ Հայաստանի | Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ... |
Մահվան տեսիլ | Որպես լքված թավջութակի ձգված մի լար`
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն` վերջի՜ն քնար.–
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու։
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի —
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի։
Կանգնել են, լո... |
Անձրևի մեղեդի | Անձրև է գալիս լուռ ու քնքուշ,
Երկնքի շուրթերից հնչում է երգ,
Ասես որ սիրտն է արցունքով լցվել,
Եվ ցողում է հողը լուռ հույսով մեկ։
Ծառերն են լսում քաղցր պատմությունները,
Թևածում է թաց սիրտը պատուհանների,
Մի պահ կանգ առ, լսիր տիեզերքը՝
Անձրևի տակ էլ կարելի է սիրել։ |
Հույսի լույսը | Երբ մարեց օրը, լույսը չկորավ,
Սրտիս անկյունում դեռ շող էր մնում,
Հույսը մոմի պես երբեմն դողում է,
Բայց չի մարում, երբ իսկապես սիրուն։
Անցան գիշերներ, անցան քամիներ,
Բայց մնաց հոգուս մեջ մի լուռ վառարան,
Որ սիրո փոքրիկ նշույլից մի օր՝
Կդառնա արև մի նոր արարման։ |
Սպասում | Քեզ եմ սպասում այս գիշեր կրկին,
Աստղերն էլ գիտեն անունդ անգիր,
Քամին են շշնջում քո մասին լուռ,
Եվ սրտիս վրա թողնում են մի գր։
Ոչինչ չմնում՝ բացի կարոտից,
Սպասումը դարձավ իմ միակ լույսը,
Քեզ գտնելն է իմ վերջին երազը,
Իմ աչքերի փակված դուռը բացելու բանալին։ |
Հին տան հիշողությունները | Հին տան պատերը պատմում են լուռ,
Մանուկ օրեր, ծիծաղ, խաղեր քաղցր,
Տատիկի հացը, մայրիկի երգը,
Անցած են հիմա, բայց հոգում միշտ տաք։
Փոշոտ հատակը դեռ հիշում է՝
Փոքրիկ ոտնահետք իմ անվրդով,
Ու թեև տունը այլևս դատարկ է,
Սիրտս է այժմ նրա նոր տերևը։ |
Ճանապարհի մեջ | Գնում եմ երկար մի բարդ ուղիով,
Անծանոթ տեղեր, խաչվող հայացքներ,
Բայց սրտումս կայուն մի բան կա՝
Դեպի ճշմարտություն ձգտող ցանկանք։
Չգիտեմ վերջը ուր կտանի ինձ,
Բայց քայլում եմ հույսով լի ու ջերմ,
Յուրաքանչյուր քայլ մի նոտա է դարձել՝
Իմ կյանքի երկար մեղեդու մեջ։ |
Մայրիկ | Դու ես առաջին երգը իմ շուրթին,
Առաջին շունչը իմ նոր աշխարհում,
Մազերիդ բույրը խաղաղություն է,
Ձեռքերիդ հպումը՝ սեր առանց վախում։
Աշխարհը թող ցնցվի՝ դու կմնաս,
Իմ ամրոցը, սրտիս միակ տունը,
Մայրիկ, քո ժպիտը հերիք է ինձ՝
Որպեսզի ապրեմ նույնիսկ առանց արեւի։ |
Լուսնի խոստովանություն | ուսինն է գիշերն իջել իմ պատուհան,
Աչքիս մեջ փայլում է նրա ճերմակ լույսը,
Ասես ուզում է մի գաղտնիք պատմել՝
Իմ հոգու խորշերում թաքուն պահված սերը։
Նա գիտի իմ լուռ ու երկար աղոթքը,
Գիտի՝ ում անունն եմ շշնջում քունիս մեջ,
Լուսնի լույսը իմ թուղթն է դարձել,
Իսկ ես գրում եմ քո անունը միշտ։ |
Աշնան վերջին տերեւը | Աշուն է նորից, իսկ ծառերն լուռ են,
Մերկանում են ցավով ու խաղաղությամբ,
Մի վերջին տերեւ դեռ ճյուղին կապվել է,
Ասես չի ուզում լքել անցյալը։
Բայց քամին կամաց նրան տանում է՝
Ուղարկում հեռու, նոր մի կյանքի ձայնով,
Եվ ես մտածում եմ՝ գուցե մարդն էլ՝
Հասունանում է երբ ընկնում է մի օր։ |
End of preview. Expand in Data Studio
Armenian 320 Poems Dataset 🇦🇲📜
This dataset contains 320 Armenian poems, collected and formatted for use in natural language processing, literary analysis, or educational purposes.
📑 Dataset Structure
The dataset is stored in a CSV format with 2 columns:
| վերնագիր (Title) | poem (Poem Text) |
|---|---|
| Երգ եղբայրության | … |
| Իմ Հայաստան | … |
Column Descriptions:
- վերնագիր: The title of the poem in Armenian.
- poem: The full text of the poem. Line breaks within poems are preserved for authenticity.
📚 Use Cases
- Armenian language modeling
- Poetic style analysis
- Cultural and literary research
- Fine-tuning models on Armenian poetic texts
- Sequence-to-sequence learning (e.g., summarization, translation)
📎 Format
- File type:
.csv(UTF-8 encoded) - Number of rows: 321
- Number of columns: 2
- Downloads last month
- 12