input stringlengths 1 100 | target stringlengths 1 100 |
|---|---|
քատը,― ես մի ճշգրիտ պատմություն գիտեմ, մի պատահած | դեպք և շատ հետաքրքրական, թե կուզեք, պատմեմ, լսեցեք։ |
դեպք և շատ հետաքրքրական, թե կուզեք, պատմեմ, լսեցեք։ | ― Լավ, էդ պատմի։ |
― Լավ, էդ պատմի։ | Ու աղքատ կինը սկսում է պատմել։ |
Ու աղքատ կինը սկսում է պատմել։ | ― Մի ժամանակ մի աշխարհքում լինում են, չեն լինում` մի |
― Մի ժամանակ մի աշխարհքում լինում են, չեն լինում` մի | քուր ու մի ախպեր են լինում։ Ախպերը պսակվում է, կին է |
քուր ու մի ախպեր են լինում։ Ախպերը պսակվում է, կին է | բերում, մի չար ու նախանձոտ կին։ |
բերում, մի չար ու նախանձոտ կին։ | Տանտիկինը էն կողմից բարկանում է․ |
Տանտիկինը էն կողմից բարկանում է․ | ― Հը՛, սկսեց գլխիցը դուրս տալ։ |
― Հը՛, սկսեց գլխիցը դուրս տալ։ | ― Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խանգարում, թող |
― Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խանգարում, թող | պատմի,― նեղանում է մարդը։ ― Պատմի, քույրիկ, դու պատ- |
պատմի,― նեղանում է մարդը։ ― Պատմի, քույրիկ, դու պատ- | մի… |
մի… | Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը. |
Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը. | ― Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, |
― Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, | ամենքը սիրում են նրան։ Ախպերն էլ ամեն տուն գալով միշտ |
ամենքը սիրում են նրան։ Ախպերն էլ ամեն տուն գալով միշտ | նրա համար մի բան է բերում` կամ ծաղիկ, կամ միրգ, կամ |
նրա համար մի բան է բերում` կամ ծաղիկ, կամ միրգ, կամ | հագուստ և կամ թե չէ` մի քաղցր խոսք է ասում։ Նախանձում |
հագուստ և կամ թե չէ` մի քաղցր խոսք է ասում։ Նախանձում | է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ |
է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ | կորցնի գեղեցիկ աղջկանը։ |
կորցնի գեղեցիկ աղջկանը։ | ― Հը, դե տեսեք` ինչ է ասում է՛ս անզգամը…― կրկին մեջ է |
― Հը, դե տեսեք` ինչ է ասում է՛ս անզգամը…― կրկին մեջ է | ընկնում տանտիկինը։ |
ընկնում տանտիկինը։ | ― Ա՛յ կնիկ, ի՞նչ պատահեց քեզ․ թող լսենք, տեսնենք` ինչ է |
― Ա՛յ կնիկ, ի՞նչ պատահեց քեզ․ թող լսենք, տեսնենք` ինչ է | 223 |
223 | ասում։ Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնիլ։ |
ասում։ Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնիլ։ | Աղքատը շարունակում է. |
Աղքատը շարունակում է. | ― Հնարքներ է մտածում չար հարսը։ Մի օր տան կահ- |
― Հնարքներ է մտածում չար հարսը։ Մի օր տան կահ- | կարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը |
կարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը | մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում |
մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում | քրոջը, տեսնում է` բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի |
քրոջը, տեսնում է` բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի | մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը… |
մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը… | ― Ձենդ կտրի, լիրբ, անզգամ, ո՞վ է իմացել, որ մերն իր |
― Ձենդ կտրի, լիրբ, անզգամ, ո՞վ է իմացել, որ մերն իր | երեխին մորթի,― ճչում է տանտիկինը։ |
երեխին մորթի,― ճչում է տանտիկինը։ | ― Ի՞նչ ես ընդհատում,― գոռում է մարդը կնոջ վրա։ ― Թող |
― Ի՞նչ ես ընդհատում,― գոռում է մարդը կնոջ վրա։ ― Թող | պատմի, չե՞ս տեսնում` ինչ հետաքրքրական բան է պատմում։ |
պատմի, չե՞ս տեսնում` ինչ հետաքրքրական բան է պատմում։ | Աղքատը շարունակում է․ |
Աղքատը շարունակում է․ | ― Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները |
― Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները | ու էնպես կռնատ հալածում, կորցնում հեռո՜ւ, հեռո՜ւ… |
ու էնպես կռնատ հալածում, կորցնում հեռո՜ւ, հեռո՜ւ… | Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում։ |
Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում։ | Էն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի |
Էն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի | էն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում |
էն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում | է նրա հետ։ Թագավորի տղեն հեռու երկիր է գնում։ Նրա |
է նրա հետ։ Թագավորի տղեն հեռու երկիր է գնում։ Նրա | գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա։ Աչքա- |
գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա։ Աչքա- | լուսի նամակ են գրում հորը։ Նամակատարը ճամփին հյուր է |
լուսի նամակ են գրում հորը։ Նամակատարը ճամփին հյուր է | ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը։ |
ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը։ | Չար հարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում |
Չար հարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում | թագավորի տղին, թե` քու կնիկը ծնել է, շան լակոտ է բերել… |
թագավորի տղին, թե` քու կնիկը ծնել է, շան լակոտ է բերել… | ― Սո՛ւս, հերիք էր ինչ որ տակից-գլխից դուրս տվիր, դուրս |
― Սո՛ւս, հերիք էր ինչ որ տակից-գլխից դուրս տվիր, դուրս | կորի գնա,― կատաղում է տանտիկինը։ |
կորի գնա,― կատաղում է տանտիկինը։ | ― Ախպեր, կնկանդ ասա հանգիստ կենա, լսենք, տեսնում |
― Ախպեր, կնկանդ ասա հանգիստ կենա, լսենք, տեսնում | ես` ինչ պատմություն է անում,― խնդրում է թագավորի տղեն |
ես` ինչ պատմություն է անում,― խնդրում է թագավորի տղեն | ընկերոջը։ |
ընկերոջը։ | Աղքատը շարունակում է․ |
Աղքատը շարունակում է․ | ― Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտա- |
― Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտա- | նում է, բայց էլի գրում է, որ պահեն, մինչև ինքը կգա։ |
նում է, բայց էլի գրում է, որ պահեն, մինչև ինքը կգա։ | Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն |
Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն | 224 |
224 | տունը։ Էս նամակն էլ է փոխում չար հարսը ու գրում է, թե` |
տունը։ Էս նամակն էլ է փոխում չար հարսը ու գրում է, թե` | նամակն ստանալուն պես իր ծնածը կրծքիցը կապեցեք ու |
նամակն ստանալուն պես իր ծնածը կրծքիցը կապեցեք ու | դուրս արեք իմ կնոջը։ Էս նամակն ստանում են թագավորն |
դուրս արեք իմ կնոջը։ Էս նամակն ստանում են թագավորն | ու թագուհին, շատ են զարմանում, շատ են ցավում, բայց ինչ |
ու թագուհին, շատ են զարմանում, շատ են ցավում, բայց ինչ | անեն, կատարում են ինչ որ գրած էր․ երեխին մոր դոշիցն են |
անեն, կատարում են ինչ որ գրած էր․ երեխին մոր դոշիցն են | կապում ու դուրս անում։ |
կապում ու դուրս անում։ | ― Էս ո՞րտեղից եկավ էս շունը,― աղաղակում է տանտի- |
― Էս ո՞րտեղից եկավ էս շունը,― աղաղակում է տանտի- | կինը։ |
կինը։ | ― Բավական էր,― գոռում են վրեն մարդն ու թագավորի |
― Բավական էր,― գոռում են վրեն մարդն ու թագավորի | տղեն։ ― Պատմի, քույրիկ, հետո՞… հետո՞… |
տղեն։ ― Պատմի, քույրիկ, հետո՞… հետո՞… | Աղքատը շարունակում է․ |
Աղքատը շարունակում է․ | ― Հետո թագավորի տղեն տուն է գալի։ Լսում է` ինչ է պա- |
― Հետո թագավորի տղեն տուն է գալի։ Լսում է` ինչ է պա- | տահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման |
տահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման | գալու։ Պատահում է կռնատ աղջկա եղբորը։ Նա էլ դուրս էր |
գալու։ Պատահում է կռնատ աղջկա եղբորը։ Նա էլ դուրս էր | եկել իր քրոջը ման գալու։ Ընկերանում են ու ման են գալի։ |
եկել իր քրոջը ման գալու։ Ընկերանում են ու ման են գալի։ | Շատ են ման գալի, չեն գտնում։ Գալիս են, մեծ ճանապարհի |
Շատ են ման գալի, չեն գտնում։ Գալիս են, մեծ ճանապարհի | վրա մի քարվանսարա են պահում… |
վրա մի քարվանսարա են պահում… | ― Սուտ է ասում,― գոչում է տանտիկինը։ Իսկ մարդն ու |
― Սուտ է ասում,― գոչում է տանտիկինը։ Իսկ մարդն ու | թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին։ Եվ |
թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին։ Եվ | աղքատ կինը հասնում է վերջին․ |
աղքատ կինը հասնում է վերջին․ | ― Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր |
― Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր | ոսկեգանգուր երեխի հետ, վերջը աղքատ, տկլոր գալիս է, |
ոսկեգանգուր երեխի հետ, վերջը աղքատ, տկլոր գալիս է, | հասնում էդ քարվանսարայի դուռը… ախպերն ու ամուսինը |
հասնում էդ քարվանսարայի դուռը… ախպերն ու ամուսինը | մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ |
մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ | ասի իրենց համար… |
ասի իրենց համար… | ― Վա՜յ,― ուշաթափվում է տանտիկինը։ |
― Վա՜յ,― ուշաթափվում է տանտիկինը։ | ― Լուսիկ ջա՜ն… մի՞թե դու ես…― վեր են թռչում թագա- |
― Լուսիկ ջա՜ն… մի՞թե դու ես…― վեր են թռչում թագա- | վորի տղեն ու ընկերը,― Լուսիկ ջա՜ն… |
վորի տղեն ու ընկերը,― Լուսիկ ջա՜ն… | ― Հա՛, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ ախպերը, ահա իմ |
― Հա՛, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ ախպերը, ահա իմ | ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան և ահա չար հարսը… |
ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան և ահա չար հարսը… | Լեզվով չի պատմվիլ, թե ինչպես են ուրախանում ամենքը, |
Լեզվով չի պատմվիլ, թե ինչպես են ուրախանում ամենքը, | որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես։ |
որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես։ | 225 |
225 | Իսկ չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց |
Իսկ չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց | են թողնում արձակ դաշտերում։ Որտեղ արյունն է կաթում, |
են թողնում արձակ դաշտերում։ Որտեղ արյունն է կաթում, | էնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է |
էնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է | թափվում, էնտեղ լիճ է գոյանում։ Էն լճի խորքում երևում է մի |
թափվում, էնտեղ լիճ է գոյանում։ Էն լճի խորքում երևում է մի | երեխա` քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին։ Ասում |
երեխա` քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին։ Ասում | են` երևում է և մի վանք, էն վանքում չոքած է մի կին ու լալիս |
են` երևում է և մի վանք, էն վանքում չոքած է մի կին ու լալիս | է, լալիս է, անվերջ լալիս է։ |
է, լալիս է, անվերջ լալիս է։ | 226 |
226 | 11991144 |
11991144 | ՁՁԱԱԽԽՈՈՐՐԴԴ ՓՓԱԱՆՆՈՈՍՍԻԻ ՀՀԵԵՔՔԻԻԱԱԹԹԸԸ |
ՁՁԱԱԽԽՈՈՐՐԴԴ ՓՓԱԱՆՆՈՈՍՍԻԻ ՀՀԵԵՔՔԻԻԱԱԹԹԸԸ | Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը` Փանոս։ |
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը` Փանոս։ | Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է` ձախ |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.